211652_close_icon
views-count916 դիտում article-date 21:21 20-07-2023

Հուլիսի 21-ին Քոբայրից մինչև Օձունի խաչմերուկ տանող հատվածը 2 ժամով փակ կլինի

Հուլիսի 21-ին՝ ժամը 14.30-ից մինչև 16.30-ը, փակ կլինի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Քոբայրից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Նմանատիպ նյութեր