211652_close_icon
views-count811 դիտում article-date 16:03 20-07-2023

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից «պահանջել է» դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարի՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում։

Դրանում ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի «պայմանական» (չակերտները՝ SHAMSHYAN.com) սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Երասխ գյուղի մոտ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ. սկսվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անդրսահմանային համատեքստում» կոնվենցիայով։

Այժմ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է անհապաղ դադարեցնել շինարարությունը, քանի դեռ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերն ամբողջությամբ չեն պարզաբանվել և համարժեք դիտարկվել։

Այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։

Նմանատիպ նյութեր