Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն
Հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն ու հրկիզել այն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները։
Հինգշաբթի վաղ առավոտյան հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն և այրել այն։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ դիվանագիտական առաքելության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
Այս տեղեկությունը հետագայում հաստատել է Շվեդիայի ԱԳՆ-ն, որը տեղի ունեցածն անվանել է Վիեննայի կոնվենցիայի լուրջ խախտում։
Միաժամանակ Իրաքի ԱԳՆ-ն դատապարտել է հրկիզումը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ երկրի իշխանությունները «անվտանգության համապատասխան ծառայություններին հանձնարարել են շտապ հետաքննություն անցկացնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին բացահայտելու համար»։