Բողոքի ցույցեր՝ Բաղդադում. ցուցարարները պահանջում են հեռացնել երկրից ամերիկյան զորքը
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում բողոքի մեծ ակցիա է սկսվել՝ ընդդեմ այդ երկրում ամերիկյան կոնտիգենտի ներկայության։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով իրաքյան Al-Sumaria հեռուստաալիքին։
Ըտ հեռուստաալիքիի փոխանցած տեղեկատվության՝ ցուցարարներն իրաքյան դրոշներ են թափահարել և հակաամերիկյան կարգախոսներ հնչեցրել։
Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ խորհրդարանի անդամ, շիաների առաջնորդ Մուքդաղ աս-Աադրը կոչ արեց բնակչությանը՝ դուրս գալ խաղաղ ցույցերի և պահանջել, որպեսզի ամերիկյան զորքը հեռանա իրենց երկրից։