Սուրեն Պապիկյանն առաջնագծում զրուցել է զինծառայողների հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հուլիսի 19-ին, այցելել է առաջնագիծ:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտական մի շարք հենակետերում նախարարը հետեւել է մարտական հերթապահության կրմանը, ինչպես նաեւ` հենակետերի կառուցման, կահավորման, ինժեներական եւ ամրաշինական աշխատանքներին, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցվել է տարեկան պլանով նախատեսված աշխատանքների ընթացքի եւ առաջիկա անելիքների մասին:
Պատասխանատուները ներկայացրել են ամրաշինական եւ ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի, առաջնագիծ տանող ճանապարհների կառուցման եւ վերանորոգման համալիր ծրագիրը, որն իրականացվում է սահմանված ժամկետներում եւ նախանշված ծավալներով:
Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն` պատասխանատու առաքելությունն իրականացնելիս: