211652_close_icon
views-count667 դիտում article-date 18:47 18-07-2023

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասում ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին

Հուլիսի 18-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս: Շրջելով զորամասի տարածքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի շենք-շինությունների վիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետեւել ընթացող պարապմունքներին: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Զորամիավորման եւ զորամասի հրամանատարները նախարարին զեկուցել են կատարված աշխատանքների եւ առաջիկա անելիքների մասին: Պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

Այնուհետեւ նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ներկայացրել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հորդորել է կատարելագործել անձնակազմի շարային, ֆիզիկական, կրակային եւ մասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններին պատշաճ ներկայանալու համար:

Նմանատիպ նյութեր