211652_close_icon
views-count709 դիտում article-date 10:32 18-07-2023

Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երեւանում մեկնարկած իրազեկման ակցիաները. Գուրգեն Ներսիսյան

Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երեւանում մեկնարկած իրազեկման ակցիաները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին եւ դառնում հանցակից:

Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր