691 դիտում
23:02 17-07-2023
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։ Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում նորմալ կյանքի համար պայմանների ստեղծման։
ՌԴ ԱԳՆ այս տարվա հուլիսի 15-ի հայտարարության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների հետ կապված ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգանքով է վերաբերվել և վերաբերվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին։ Միևնույն ժամանակ, դա չի վերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու խնդիրը:
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիներն ամենաբարձր մակարդակով, ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հարցը, որին կհաջորդի երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը Մոսկվայում կստորագրեն նշված փաստաթուղթը։
Հանդիպումն անցել է փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
1084 դիտում
17:15 21-07-2023
Ալիևը հաստատել է Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը
1384 դիտում
11:54 30-10-2022
Տոյվո Կլաարը հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ մասնակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին
1039 դիտում
13:00 17-02-2023
ԱՄՆ-ն հաստատել է Բալթյան երկրներին պաշտպանելու պատրաստակամությունը
Այս բաժնից
778 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
892 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի