211652_close_icon
views-count880 դիտում article-date 17:07 16-07-2023

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան հակահրթիռային զորավարժություններ են անցկացնում

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան կիրակի՝ հուլիսի 16-ին, համատեղ ռազմածովային հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ են անցկացրել՝ հակազդելու ԿԺԴՀ-ի աճող միջուկային և հրթիռային սպառնալիքներին, հայտնել են Հարավային Կորեայի նավատորմը։ Գրում է DW-ն։

Ըստ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի՝ զորավարժություններին, որոնք տեղի են ունեցել Ճապոնական ծովի միջազգային ջրերում, մասնակցել են 3 կործանիչներ՝ յուրաքանչյուր երկրից 1-ական, հագեցած ամերիկյան նավի Aegis բազմաֆունկցիոնալ տեղեկատվական և կառավարման համակարգով: Զորավարժությունների ընթացքում դաշնակիցները պատրաստվել են ի պատասխան Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի արձակման, որը մոդելավորվել է համակարգչի միջոցով, հայտնել են զինվորականները:

«Այս զորավարժությունները բարելավել են մեր զինված ուժերի՝ բալիստիկ հրթիռներին արձագանքելու կարողությունը և ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև»,- մեջբերում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը: «Մենք արդյունավետորեն կպատասխանենք Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքներին մեր ուժեղ ռազմական արձագանքման համակարգի և եռակողմ համագործակցության միջոցով»,- ասել է նա։

Վերջին անգամ նման եռակողմ զորավարժություններ տեղի են ունեցել ապրիլին։ Իսկ հուլիսի 13-ին Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ օդային վարժանքներ են անցկացրել ամերիկյան B-52H ռազմավարական ռմբակոծիչի մասնակցությամբ, հիշեցնում է Yonhap-ը։ Հուլիսի 12-ին ԿԺԴՀ-ն իրականացրել է Hwaseong-18 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական արձակումը։

Նմանատիպ նյութեր