Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի հետ սահմանին հրետանային զորավարժություններ է անցկացնում
Հյուսիսային Կորեայում հրետանային զորավարժանքներ են սկսվել, որոնք անցկացվում են Հարավային Կորեայի հետ սահմանից ոչ հեռու, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռահաղորդակցային գործակալությանը։
«Եթե պատերազմ սկսվի, ապա հարավկորեական ուժերին կհասցվի այնպիսի հարված, որը հենց սկզբից կճնշի նրանց կամքն ու պատասխան հարվածներով նրանց Երկրի երեսից կջնջի»,-մեջբերում է գործակալությունը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի խոսքը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Փհենյանը հարվածներն ուղղում է Հարավային Կորեայի սահմանային կղզիներին և Սեուլի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդլայնեց Փհենյանի դեմ պատժամիջոցների ցուցակը։ ԱԽ անդամները միաձայն քվեարկել են նոր պատժամիջոցների կիրառման օգտին։ Դրանք վերաբերում են ածխի, պղնձի, արծաթի և այլ մետաղների արտահանմանը, գիտական ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև հյուսիսկորեական նավերի գրանցմանը։