Զախարովան հայտնել է՝ ինչն է եղել Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձերի պատճառը
RT հեռուստաալիքի և ՛՛Ռոսիա սեգոդնյա՛՛ միջազգային մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ ուկրաինական հատուկ ծառայությունների չիրագործած մահափորձի պատճառը նրանց մասնագիտական գործունեությունն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ կայքում, մասնավորապես, ասված է. «Խոսքը Ռուսաստանի քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական հարձակում կատարելու հերթական փորձի մասին է` կազմակերպված Կիևի ռեժիմի կողմից, որը հանգամանորեն հովանավորվում է արևմտյան համակարգողների կողմից։ Հիմա իրավապահ մարմինները պարզում են բոլոր մանրամասները, սակայն արդեն ակնհայտ է, որ չկայացած մահափորձի պատճառը ռուս լրագրողների մասնագիտական գործունեությունն է»:
Բացի այդ՝ Զախարովան ընդգծել է, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ռեժիմի ահաբեկչական էությունը։
ԱԳՆ ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ պետք չէ արձագանք ակնկալել պրոֆիլային միջազգային կառույցներից՝ «պաթոլոգիական երկերեսանիությունը վաղուց դարձել է արևմտյան լիբերալիզմի քաղաքական ավանդույթն ու նրա անվերապահ ռեֆլեքսը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ու իրավապահները կանխել են Մարգարիտա Սիմոնյանի ու Քսենյա Սոբչակի դեմ մահափորձերը։