211652_close_icon
views-count934 դիտում article-date 10:34 15-07-2023

Ֆրանսիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին. Անն Լույո

Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողքին և նրանց հետ սերտ փոխհամաձայնեցված:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանն այս մասին ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որն առաջիկա օրերին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

«Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Շառլ Միշելի և կանցլեր Շոլցի հետ Քիշնևում կայացած հանդիպման արդյունքում նախագահ Մակրոնը վերահաստատել է, որ մեր պատասխանատվությունն է ձեռնամուխ լինել «Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատմանը՝ հարգելով յուրաքանչյուրի ինքնիշխանությունը և մարդկանց, ինչպես նաև փոքրամասնությունների անվտանգությունը»։ Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ այս նպատակին Եվրամիության և Միացյալ Նահանգների կողքին՝ վերջիններիս հետ սերտ փոխհամաձայնեցված»,-ասաց դեսպանը:

Անն Լույոն նաև ողջունեց ու շնորհակալություն հայտնեց Եվրամիության քաղաքացիական առաքելության անդամներին՝ նրանց հիանալի աշխատանքի համար, որը նպաստում է խաղաղության ջանքերին։

Նա հույս հայտնեց, որ բանակցությունները, որոնք Վաշինգտոնյան հանդիպումից հետո հուլիսի 15-ին կշարունակվեն Բրյուսելում, հնարավորություն կընձեռեն առաջընթաց գրանցել այս ուղղությամբ։

Նա կոչ արեց չթուլացնել համատեղ ջանքերը՝ ընդլայնելու միջազգային հանրության ներգրավվածությունը խաղաղ գործընթացում:

Նմանատիպ նյութեր