211652_close_icon
views-count1072 դիտում article-date 20:36 19-06-2023

Դուք ձեր անգնահատելի լուման ունեք ֆրանսերենի դասավանդման և զարգացման գործում․ Անն Լույո

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարանում) տեղի է ունեցել Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ֆրանսերենի շուրջ 100 դասավանդողներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից:

Ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին ողջունել և շնորհակալություն է հայտնել նաև  ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ նշելով. «Դուք ձեր անգնահատելի լուման ունեք ֆրանսերենի դասավանդման և զարգացման գործում»:

Դեսպանը կարևորել է նաև ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ որպես դեսպանատան գործունեության կարևոր մաս:

Միջոցառման ընթացքում հնչել են տարբեր ելույթներ՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի դասավանդման առաջընթացին, խորացված ուսուցման ամրապնդմանը, Հայաստանում ֆրանսերեն։

Նմանատիպ նյութեր