211652_close_icon

Երևանի ավագանու ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 17-ին

views-count715 դիտում article-date 11:56 13-07-2023
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին: Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստի օրակարգում է:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրա­կան օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը   որոշում է.

1. Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։

Նմանատիպ նյութեր