211652_close_icon

Գյումրիի ավագանու ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 17-ին

views-count1332 դիտում article-date 10:13 18-08-2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 17-ին ստորագրել է որոշում՝ հոկտեմբերի 17-ին՝  Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու  հերթական ընտրություն նշանակելու մասին։

Գյումրի համայնքի ավագանու  հերթական ընտրությունը անցկացվելու է  համամասնական ընտրակարգով։ Գյումրիում ավագանու ընտրությունները արդեն 2-րդ անգամ են անցկացվելու այս ընտրակարգով։

Կուսակցություններն ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն սեպտեմբերին:

Նմանատիպ նյութեր