211652_close_icon
views-count7293 դիտում article-date 09:21 31-07-2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, հավանաբար, կկայանան սեպտեմբերի 16-ին կամ 23-ին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հնա­րավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարությունը հենց այդ կիրակիներից որևէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպ­տեմբերի 29-ին՝ Երևանի 2800-ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապե­տի թեկնածուների մեջ էր: «Ես նման տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ՝ Երևանի տոնին կլինի քաղաքապետ»,- ասել է նա: Ստացվում է՝ կուսակցությունները բավական կարճ ժամանակ ունեն ընտրություններին պատրաստվելու և պատշաճ ձևով ներկայանալու համար: Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, որից հետո ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ ավագանու նիստը բոյկոտեցին՝ այդպես իրավական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր