919 դիտում
11:17 13-07-2023
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացները։ Բլինքենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով հումանիտար և առևտրային տարանցման կարեւորությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը․
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նրան տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ի շարունակական աջակցության և քննարկումների ժամանակ ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին:
Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման կարևորությունը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
1446 դիտում
19:33 25-12-2022
Դունյա Միյատովիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար