50129 դիտում
21:51 12-07-2023
Ավտովթար Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է վթարի վայրում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության Toyota-ի հետնամասի մեջ, ապա բախվել երկաթե արգելապատնեշին. ՃՈ տեսուչը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Բորիս Ջ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա Սահակ Ա.-ին ամրակցված ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հաշվեկշռում հաշվառված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սահակ Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Ղազարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն, որը հաշվառված է ՃՈ հաշվեկշռում, մեկ այլ վթարի վայրում ծառայություն կատարելիս է եղել, երբ BMW-ն բախվել է Toyota-ին, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+