211652_close_icon
views-count58231 դիտում article-date 16:01 02-01-2021

Նորագավիթի «ԳԱԻ-ի պոստի» մոտ 31-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ողբերգական ավտովթարի դեպքի վայրում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության Toyota-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում, 31-ամյա Արշակ Հ.-ն՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «ԳԱԻ պոստի» մոտ բախվել է ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/02/1175137/]ավտովթարի[/url] դեպքի վայրում ծառայություն կատարող, Ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում հաշվառված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային; Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բախման հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է մառախլապատ եղանակը: Արշակ Հ.-ն էլ բախումից հետո առաջ է ընթացել և հայտնվել ՃՈ անշարժ հենակետի մուտքի մոտ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Պարույր Մելքոնյանն ու Լյուդվիգ Օհանյանը: Փաստի առթիվ Լ. Օհանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Volkswagen-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր