1663 դիտում
19:26 12-07-2023
Լևոն Արոնյանը պարտվեց, Սամուել Սևյանը՝ հաղթեց
Champions Chess Tour-ի շրջանակում առցանց ընթացող արագ շախմատի մրցաշարում հայ շախմատիստներից պայքարը շարունակում է միայն Սամուել Սևյանը։
Ամերիկահայ շախմատիստը, որը հանդես է գալիս 2-րդ դիվիզիոնում, նախ հաղթել է Իվան Սարիչին, ապա Արամ Հակոբյանին և մտել կիսաեզրափակիչ փուլ։ Այստեղ նա կմրցի փորձառու Գատա Կամսկու հետ։
Նույն դիվիզիոնում հանդես եկող Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 1/8 եզրափակիչում պարտվել է հենց Գատա Կամսկուն։
Առաջին դիվիզիոնում հանդես են գալիս 8 առաջատար շախմատիստները։ Մեր հայրենակից Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում 2,5։1,5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևին, իսկ կիսաեզրափակիչում պարտվել է ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատորովին՝ 0,5։2,5։ Ի դեպ, վերջինն առաջին պարտիայում զոհաբերել է անգամ թագուհուն, մի բան, որը նախկինում արել էր միայն աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալը։ Չնայած դրան, պարտիան ավարտվել է ուզբեկ շախմատիստի գեղեցիկ հաղթանակով։
Նոդիրբեկ Աբդուսատորովը եզրափակիչում կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։

Նմանատիպ նյութեր
1402 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
2474 դիտում
17:44 08-10-2022
Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան
1439 դիտում
21:07 25-11-2014
Սամվել Սևյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում
Այս բաժնից
2518 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2569 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2932 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն