211652_close_icon
views-count931 դիտում article-date 16:49 12-07-2023

Սթոլտենբերգը հայտարարել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ ստեղծելու մասին

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը չորեքշաբթի բացել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի (ՈւՆԽ) առաջին նիստը դաշինքի վիլնյուսյան գագաթաժողովում, մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բարի գալուստ բոլորին Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստում։ Սա պատմական պահ է, Ուկրաինան եւ ՆԱՏՕ երկրները նստած են կողք կողքի, որպեսզի քննարկեն եվրատլանտյան անվտանգության ընդհանուր տեսլականը»,- ասել է Սթոլտենբերգը կարճ ներածական խոսքում։

Նա նաև խոստացել է Զելենսկուն «ընդլայնել ռազմական աջակցությունը, որպեսզի օգնեն Ուկրաինային ազատագրել իր հողերը և զսպել Ռուսաստանի հետագա ագրեսիան»։ Դրանից հետո ՈւՆԽ նիստը փակել են մամուլի համար։

Նմանատիպ նյութեր