1681 դիտում
16:15 29-12-2020
Սթոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը պնդել է, որ Մոսկվան դեռևս չի արձագանքել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն անցկացնելու Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ուժի մեջ գտնվող առաջարկին: Այս մասին նա հայտարարել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10375383?fbclid=IwAR3uGqCLy7vbzF3P17qC-RhM9anRVkP3EOj15NslVV6y92Rb8ptEZR4usEA]tass.ru[/url]-ն։
«2020 թվականի սկզբին մենք Ռուսաստանին հրավիրել էինք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպմանը։ Նրանք չեն արձագանքել, բայց մեր հրավերը դեռ ուժի մեջ է։ Ես խորապես հավատում եմ երկխոսությանը և Ռուսաստանին կոչ եմ անում ընդունել այն», -ասել է Սթոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «երկխոսությունը կնպաստի միջադեպերի, դժբախտ պատահարների և սխալ հաշվարկների ռիսկի նվազեցմանը, և որ այն կարող է նպաստել հարաբերությունների բարելավմանը»։
Դեկտեմբերի սկզբին հրապարակվել է «ՆԱՏՕ-2030» դաշինքի բարեփոխման մասին զեկույցը, որում ասվում է, որ կազմակերպությունը Ռուսաստանին համարում է իր անվտանգության գլխավոր ռազմական սպառնալիքը առնվազն մինչև 2030 թվականը: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում պահպանել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ որպես ՌԴ-ի հետ խաղաղ գոյակցության մասին քաղաքական երկխոսության գործիք, սակայն այդ երկխոսությունը դաշինքը մտադիր է վարել «ուժի և Ատլանտյան միասնության դիրքերից»։
Մեկնաբանելով այս զեկույցը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ տարակուսանք են առաջացնում այն պնդումները, թե Մոսկվան մերժել է անվտանգության համատեղ միջոցառումներ ձեռնարկելու ՆԱՏՕ-ի փորձերը: Դիվանագետի խոսքով՝ հենց ՆԱՏՕ-ում են հրաժարվել հարաբերություններում ճգնաժամից դուրս գալու Ռուսաստանի առաջարկներից։
Նմանատիպ նյութեր
895 դիտում
17:31 04-07-2023
Սթոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնին կմնա մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը
991 դիտում
16:49 12-07-2023
Սթոլտենբերգը հայտարարել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ ստեղծելու մասին
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը