925 դիտում
17:31 04-07-2023
Սթոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնին կմնա մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը
Յենս Սթոլտենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնին կմնա ևս 1 տարի՝ մինչեւ 2024թ. հոկտեմբերի 1-ը։
«Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ գծով դաշնակիցների որոշումը՝ մինչեւ 2024թ. հոկտեմբերի 1-ը երկարացնել գլխավոր քարտուղարի պաշտոնին մնալու ժամկետը»,- գրել է նա Թվիթերի իր էջում։
Ինչպես նշվել է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում, այդ որոշումը պաշտոնապես կհաստատվի Վիլնյուսի գագաթաժողովում։ «Երեքշաբթի (2023թ. հուլիսի 4-ին) ՆԱՏՕ գծով դաշնակիցները պայմանավորվել են երկարացնել գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2024թ. հոկտեմբերի 1-ը։ Այս որոշումը կհաստատվի ՆԱՏՕ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից Վիլնյուսի գագաթաժողովում»,- նշվել է դրանում։
Սթոլտենբերգը գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ Մինչ այդ դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն DPA գործակալությանն ասել էր, որ Սթոլտենբերգը մտադիր չէ երկարացնել լիազորությունների ժամկետը, որն ավարտվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին։

Նմանատիպ նյութեր
1711 դիտում
16:15 29-12-2020
Սթոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է
1015 դիտում
16:49 12-07-2023
Սթոլտենբերգը հայտարարել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ ստեղծելու մասին
Այս բաժնից
496 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
673 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
682 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը