211652_close_icon

Այս հողավաճառի խոսքով, պարզվում է, որ բոլոր արցախցիներին կարելի է լցնել Ստեփանակերտ՝ փշալարերով շրջապակել․ Արթուր Թովմասյան

views-count973 դիտում article-date 13:53 12-07-2023
Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, ԼՂ խնդիրը երբեք տարածքային չի եղել, և այն հայեցակարգը, որը երկար ժամանակ բանակցվել է, այն է՝ ԼՂ-ում բնակվող հայերի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելն է, երբեք տարածքին չի վերաբերվել: Հադրութի, Շուշիի ու Թալիշի մասին, այս ստահակի խոսքերով, կարելի է ընդանրապես մոռանալ։

Այս հողավաճառի խոսքով, պարզվում է, որ բոլոր արցախցիներին կարելի է լցնել Ստեփանակերտ՝ փշալարերով շրջապակել, ինչպես անում էին ֆաշիստները գետտոյում, և ապահովել նրանց անվտանգությունը։ Մի պահ պատկերացրեք, որ հրեաներին տենց բան առաջարկեր իրենց պաշտոնյաներից մեկը, պատկերացրեցի՞ք...

Մի երկու տարի առաջ յԱԽք-ին հայհոյում էին Արցախի Ճարտար համայնքի բնակիչները, որտեղի ծնունդ է նա, ես վստահ եմ որ շուտով բոլոր արցախցիներն ու հայաստանցիներն են  հայհոյու հողավաճառին։

Հ.Գ. «Մեր Ազգի վատասերված տակա՛նքը օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչ Ազգային է»: ՆԺԴԵՀ»

Նմանատիպ նյութեր