211652_close_icon
views-count664 դիտում article-date 13:41 11-07-2023

Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին: Հայտնում է ՊՆ-ն։

Նախարարի այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից:

Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ նախարար Պապիկյանը հետաքրքրվել է քննությունների ընթացքով և հանձնարարականներ տվել՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար:

Նշենք, որ հուլիսի 10-ից ԶՈՒ մի շարք զորամասերի զինծառայողների համար մեկնարկել են ատեստավորման քննությունները:

Նմանատիպ նյութեր