211652_close_icon

Արկադի Թամազյանը «Руслет» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է համայնքային ճոպանուղու վերագործարկմանը վերաբերող հարցերը

views-count784 դիտում article-date 22:58 10-07-2023
Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Այսօր հանդիպեցի ճոպանուղիների նախագծման և կառուցման միջազգային «Руслет» ընկերության ներկայացուցիչներին։

Ոլորտի փորձագետներ Միխայիլ Արկուշի, Բասյատ Էբուևի և «Ալավերդի ճոպանուղի» ԲԲԸ տնօրեն Վահե Բաղդասարյանի հետ քննարկեցինք համայնքային ճոպանուղու վերագործարկմանը վերաբերող հարցերը։ 

Հանդիպման ավարտին մեր գործընկերներն այցելեցին ճոպանուղու տարածք՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար։
#Ալավերդի»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր