12489 դիտում
21:55 17-12-2024
Հրդեհ՝ Արագածոտնի մարզում․ հրշեջ-փրկարարները նախ մեկուսացրել են Եղիպատրուշ գյուղի ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում բռնկված հրդեհը, ապա մարել այն․ ժամանել են պարեկներ, համայնքային ոստիկաններ և Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մազում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում՝ ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում, հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, այնուհետև հրշեջները նախ մեկուսացրել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Մովսիսյանը և Լևոն Մկրտչյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին տեղեկանալով Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանել նաև Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
Նմանատիպ նյութեր
6435 դիտում
09:14 12-08-2017
Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
5220 դիտում
09:14 20-08-2017
Տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
Այս բաժնից
46221 դիտում
18:55 15-12-2024
Արտակարգ դեպք՝ Վանաձորում հայտնի Արջուտի աղբավայրում. տրակտորը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ