1060 դիտում
17:33 10-07-2023
Կուլեբան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն համաձայնել է Ուկրաինային իր կազմ ընդունել պարզեցված ընթացակարգով
ՆԱՏՕ-ի անդամ երկրները փոխհամաձայնության են եկել՝ վերացնելու Ուկրաինայի համար հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ճանապարհին Անդամակցության գործողությունների ծրագիրը (ԱԳԾ)։ Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 10-ին, Թվիթերում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ինտենսիվ բանակցություններից հետո փոխհամաձայնության են եկել Ուկրաինայի անդամակցության ճանապարհին ԱԳԾ-ն վերացնելու վերաբերյալ: Ես ողջունում եմ այս երկար սպասված որոշումը, որը կրճատում է մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ»,- գրել է նա:
ԱԳԾ-ն ծրագիր է Դաշինքի կազմ նոր անդամներ ընդունելու համար: Այն սկսվել է 1999 թվականի ապրիլին և նախատեսված է օգնելու այն երկրներին, որոնք մտադիր են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Ծրագիրը նախատեսում է թեկնածու երկրներին արձագանքներ ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցության նախապատրաստման և Դաշինքի չափանիշներին համապատասխանելու հետ կապված իրենց գործողությունների վերաբերյալ բոլոր հիմնական ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, իրավական:

Նմանատիպ նյութեր
5838 դիտում
15:02 26-06-2017
Քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռները «Վերին Լարսով» պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը
13831 դիտում
15:12 28-02-2022
Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ ընդունել Ուկրաինային ԵՄ-ի կազմ
Այս բաժնից
1126 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1024 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1072 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»