5799 դիտում
15:02 26-06-2017
Քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռները «Վերին Լարսով» պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը
Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը հանդիպել է գործընկեր կառույցի՝ Սննդամթերքի ազգային գործակալության, պետ Զուրաբ Չեկուրաշվիլիի հետ:
Քննարկման օրակարգում բուսասանիտարական հսկողության բեռների տեղափոխման կազմակերպումն էր «Վերին Լարս» անցակետով՝ հատկապես արագ փչացող գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ հսկողությունն ու փոխադրումն արագ, անխափան ապահովելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև արտահանման ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու և վարչարարությունը նվազեցնելու հարցին, և, այս համատեքստում, կարևորվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի աշխատանքը:
Եղիշե Մարգարյանը ծանոթացել է թե այս համակարգի գործարկման վրացական փորձին, թե Սննդամթերքի ազգային գործակալության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու հնարավորություններին. համանման ծառայություն գործում է նաև Հայաստանի ՍԱՊԾ-ում:
Հանդիպում է տեղի ունեցել նաև «Վերին Լարս»-ի ՌԴ սահմանային անցակետում՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության մասնագետների հետ. այստեղ նույնպես բարձրացվել է հայկական գյուղմթերքն առաջնահերթ փաստաթղթավորելու և բաց թողնելու հարցը:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
17:33 10-07-2023
Կուլեբան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն համաձայնել է Ուկրաինային իր կազմ ընդունել պարզեցված ընթացակարգով
4110 դիտում
14:40 22-08-2014
Վերին Լարսով անցնող ավտոճանապարհը կբացվի 2 շաբաթից ոչ շուտ
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»