Իսպանիայի 17-ամյա արքայադուստրը 3-ամյա ռազմական պատրաստություն կանցնի երկրի զինված ուժերում
Իսպանիայի արքայադուստր Լեոնորը Հարավային Ուելսի հեղինակավոր մասնավոր դպրոցն ավարտելուց հետո եռամյա ռազմական ուսուցում կանցնի Իսպանիայում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Մասնավորապես, 17-ամյա արքայադուստրը հաջորդ ամսվանից կդառնա զինվորական նորակոչիկ՝ հետևելով իր հոր՝ թագավոր Ֆելիպեի, ինչպես նաև իր պապի՝ Խուան Կառլոսի օրինակներին. նրանք ռազմական պատրաստություն են անցել երկրի զինված ուժերի 3 ճյուղերից յուրաքանչյուրում։
Նախքան ռազմածովային ակադեմիա տեղափոխվելը նա կսովորի Սարագոսայի ընդհանուր ռազմական ակադեմիայում, իսկ եռամյա վերապատրաստումը կավարտի Գլխավոր ռազմաօդային ուժերի ակադեմիայում:
Արքայադուստրը, որի 18 տարին կլրանա հոկտեմբերին, հայտարարել է եռամյա ռազմական ուսուցում անցնելու առնչությամբ իր խանդավառության մասին:
«Ես նոր եմ ավարտել միջնակարգ դպրոցը և պատրաստվում եմ ռազմական պատրաստության նոր փուլ սկսել: Ես երջանիկ եմ, քանի որ գիտեմ, թե իսպանացիները որքան են գնահատում մեր զինված ուժերը: Սա կարևոր պահ է իմ կյանքում, և ես շատ հուզված եմ», - ասել է Լեոնորը: