Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի քույրը` արքայադուստր Քրիստինան, դատարանի առջեւ կկանգնի` կոռուպցիայի կազմակերպման գործով:
Սա առաջին դեպքն է, երբ Իսպանիայի թագավորի մերձավոր ազգականը դատարան է կանչվում` հանցագործության մեջ կասկածվելու համար:
Գլխավոր կասկածյալը Քրիստինայի ամուսինն է` հանդբոլի օլիմպիական չեմպիոն Ինյաիկի Ուրդանհարինը: Ամուսինները, սակայն, հերքում են կոռուպցիոն գործողություններում իրենց մասնակցությունը: