211652_close_icon
views-count11315 դիտում article-date 21:08 10-11-2020

Էդմոն Մարուքյան․ «Օնիկ Գասպարյանը խնդրել է, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, զինված ուժերում բազմաթիվ անելիքների հետ». ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/11/10/1150704/?fbclid=IwAR3NxPNeqNkwKX6xcUsjCnSP-821iU-pbpwDNk6BVR3ZH9G4wo2wLoJA920]Aravot.am[/url]-ը գրում է. «Այդ պայմանագիրը խայտառակ փաստաթուղթ է եւ այն մեզ դնում է շատ ծանր վիճակի մեջ»,-այսօր ուղիղ եթերում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ասաց՝ իշխանությունը բոլորիս խաբել է։ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ այսօր հանդիպել է Հայաստանում իր համար ամենավստահելի պաշտոնյայի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ։ «Օնիկ Գասպարյանը Սահմանադրությամբ ամենաբարձր զինվորական պաշտոնյան է մեր երկրում։ Մենք երկար զրուցել ենք։ Ես հարց եմ բարձրացրել, որ կա նախաձեռնություն՝ խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից, որ ռազմական դրությունը հիմա հանվի, մենք նախաձեռնենք։ Այլ հարց է՝ կլինի նիստը, քվեարկությունը կլինի, կգան «Իմ քայլի», չգիտեմ, բայց մենք նախաձեռնենք, որ հանվի,եւ ուզում եմ ասել, որ ԳՇ պետը, այն մարդը, ով այս պահին ինձ համար միակ վստահելի մարդն է, ինձ հորդորել է եւ խնդրել, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, զինված ուժերում բազմաթիվ անելիքների հետ, որի մասին ես չեմ կարող խոսել։ Վտանգը չի անցել պատերազմի հետ կապված եւ դեռ ամեն ինչ չի ավարտվել։ Ես գլխավոր շտաբի պետին ասել եմ, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որպեսզի երկրում սկսվեն քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներ, եւ Օնիկ Գասպարյանի միակ խնդրանքն ու պահանջը եղել է, որ գոնե առնվազն 7 օր հնարավորություն տրվի զինված ուժերին։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/11/10/1150704/?fbclid=IwAR3NxPNeqNkwKX6xcUsjCnSP-821iU-pbpwDNk6BVR3ZH9G4wo2wLoJA920]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր