211652_close_icon

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են սահմանափակումներ, իսկ Լարս ավտոճանապարհը բաց է

views-count658 դիտում article-date 09:09 10-07-2023
ՀՀ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

«Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր