211652_close_icon

Հայաստանը լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է․ Արարատ Միրզոյան

views-count910 դիտում article-date 19:56 08-07-2023
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ մեջբերելով Դուբրովնիկի համաժողովին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթից հատված։

«Հայաստանը լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է. ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատական համակարգ: Սա Եվոպական միությանը մոտեցնում է Հայաստանին ու հակառակը: Ուսումնասիրում ենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ուղղությամբ, հարաբերությունների խորացման նոր հորիզոններ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր