ՀՀ վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Բաթումի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:
Հուլիսի 7-ին նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում: