211652_close_icon
views-count622 դիտում article-date 13:39 07-07-2023

Հուլիսի 7-8-ն Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

Հուլիսի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Նախատեսվում է նախարար Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր