211652_close_icon

Արցախի Մարտունիում ադրբեջանցիները կրակ են բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ

views-count1201 դիտում article-date 22:39 06-07-2023
Հուլիսի 6-ին ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ։

ԱՀ ՆԳՆ հաղորդմամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Նմանատիպ նյութեր