211652_close_icon

Այգիներ կան, որոնք բերքատվություն չունեն, կարող է 2 բանկա մուրաբայի կամ 5 լիտր օղու համար անհրաժեշտ բերք տան․ Նիկոլ Փաշինյան

views-count739 դիտում article-date 14:17 06-07-2023
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ համայնքներում կան բազմաթիվ հողեր, որոնք մշակման չեն ենթարկվում ու կան այգիներ, որոնք բերքատվություն չունեն, կարող է 2 բանկա մուրաբայի բերք տան կամ 5 լիտր օղու համար անհրաժեշտ բերք։ 

«Պետությունը պետք է առաջարկի քաղաքացիներին, որ նրանք, ովքեր իրենց տնամերձ հողամասը կազատեն  հին, սակավ բերքատու տնկիներից, պետությունը ձեզ կաջակցի 95 տոկոս ֆինանսավորմամբ, կտրամադրի որակի վկայագիր ունեցող տնկիներ ու կաջակցի նաև կաթիլային ոռոգում անցկացնելու հարցում։

Երբեմն փոքր տարածքում տարբեր տնկիներ են տնկված ու այն կոմերցիոն կշիռ ձեռք չի բերում։ Եկեք պատկերացնենք՝ եթե ամբողջ գյուղը սկսում է տնկել նույն մշակաբույսը, այն դառնում է տվյալ մշակաբույսի մատակարարման կլաստեր։

Երբեմն լինում է, որ գյուղացին ասում է՝ այս ծառը պապս է տնկել, ոնց կտրեմ, բայց պապն էլ է պապ ունեցել չէ՞, բա ոնց է, որ պապի պապի  տնկած ծառը չէ հիմա այգում, այլ իր պապի, որովհետև պապը իր պապի ծառը կտրել է չէ՞։ Սա հասկանալի էմոցիա է, բայց մյուս կողմից էլ կառավարելի։ Եթե կա կիսաչորացած պոպոքի ծառ, կարելի է դրանից լավ հուշանվերներ պատրաստել։ Այն օգուտը, որ պետք է ստանանք, բայց չենք ստանում, դա չենք համարում որպես վնաս ու սա լրջագույն խնդիր է»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց, որ սա արվելու է երկրի ընդհանուր զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում։

Նմանատիպ նյութեր