211652_close_icon
views-count748 դիտում article-date 14:44 05-07-2023

Պրիգոժինին վերադարձրել են Շոյգուի պարգեւատրած Glock ատրճանակը եւ առգրավված այլ զենքերը. «Ֆոնտանկա»

«Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինին վերադարձրել են Glock անվանական ատրճանակը, որը նա ստացել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուից, եւ հունիսի 24-ի խուզարկության ժամանակ առգրավված այլ զենքերը։ Այս մասին տեղեկացրել է պետերբուրգյան Фонтанка.ru պարբերականը։

Պրիգոժինը հուլիսի 4-ին անձամբ այցելել էր ՌԴ ԱԴԾ Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչություն, նա եկել էր թիկնապահներով։ Մինչ այդ գործարարին պաշտոնապես հրավիրել էին  զենքը վերադարձնելու համար, որը հայտնաբերվել եւ առգրավվել էր նրա քաղաքամերձ նստավայրում, «Սեւերնի Վերսալ» էլիտար քոթեջներում։ 

Զենքերի պաշտոնական վերադարձի ընթացակարգը, նշել է պարբերականը, երկար չի տեւել։ Շուտով Պրիգոժինը դուրս է եկել, իսկ նրան ուղեկցող անձինք տարել են զենքը եւ տեղավորել ավտոմեքենայում ու հեռացել։

Պարբերականի տեղեկացմամբ՝ Glock-ից բացի, նրան են վերադարձրել երկու «Սայգա» կարաբին, ավստրիական Steyr Mannlicher կարաբինը, կիսաավտոմատ «АРка» հրացանը եւ եւս մի քանի հրացան ու ատրճանակ։

Նմանատիպ նյութեր