211652_close_icon
views-count1024 դիտում article-date 13:51 05-07-2023

Սահմանադրությունը հաստատվեց մեր ժողովրդի պատմության վերելքի պահին, ինչի շնորհիվ այն այսօր կարող է ցույց տալ մարտահրավերներին դիմակայելու ուղին. Տիգրան Ավինյան

«1995թ.-ից ի վեր հուլիսի 5-ը մեր պետականության նշանակալի օրերից է։

ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիների անմիջական մասնակցությամբ և քվեով հաստատված գլխավոր փաստաթուղթն է՝ արժեհամակարգային հիմքը, որից բխում է ազատության, ինքնիշխանության, ժողովրդավարության և արդարության սկզբունքներին հավատարիմ մնալու և դրանց շուրջ միասին ապրելու, արարելու ձգտումը։

Սահմանադրությունը հաստատվեց մեր ժողովրդի պատմության վերելքի պահին, ինչի շնորհիվ այն այսօր կարող է ցույց տալ մարտահրավերներին դիմակայելու ուղին։

Շնորհավո՛ր ՀՀ Սահմանադրության օրը»։

Նմանատիպ նյութեր