211652_close_icon

Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանն «Իսկանդեր»-ով հարվածել է Պերվոմայսկի քաղաքին. կա 43 վիրավոր

views-count1393 դիտում article-date 10:44 05-07-2023
Ռուսական ուժերի կողմից Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 43-ի. ինչպես նշում է DW-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Վիրավորների թվում կա 12 երեխա, այդ թվում՝ երկու նորածին, որոնցից ամենափոքրը երեք ամսական է։ Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 10 ամսական տղայի վիճակը կայունացել է, մյուս երեխաներն ստացել են թեթև բեկորային վնասվածքներ, կապտուկներ, քերծվածքներ։

Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի խոսքով՝ քաղաքի կենտրոնը խոցվել է «Իսկանդեր» հրթիռով։

Նմանատիպ նյութեր