211652_close_icon
views-count811 դիտում article-date 10:18 05-07-2023

Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը

Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հուլիսի 5֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Նմանատիպ նյութեր