211652_close_icon

Եկեք միասին օգնենք, որ արցախցի Նիկայի բուժումը տա իր վերջնական արդյունքը

views-count2107 դիտում article-date 22:24 04-07-2023
Սարգսյան Նիկան է, Արցախից․․․․Նիկայի ընտանիքը տարհանվել է Հադրութի շրջանից և հաստատվել Ստեփանակերտ քաղաքում; 2022 թվականի Նոյեմբերին  երեխայի մոտ ի հայտ են եկել խնդիրներ, ու երեխային տեղափոխել են Երևան։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ պստոյի մոտ լեյկոզ է, City of Smile  բարեգործական ընկերության օգնությամբ և Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի բժիշկների ջանքերով Նիկային հնարավոր է դարձել հասցնել լավ արդյունքների,  սակայն կա մի խնդիր՝ ընտանիքն այս պահին բնակվում է Արտաշատ քաղաքում, երեխային քիմիոթերապիայի բերելը այս շոգին ու այդքան երկար ճանապարհ՝ հոգնեցնում է երեխային , ինչի հետևանքով երեխան ուժասպառ է լինում, ինչը չի նպաստում երեխայի բուժմանը: Մնացել է 4 ամսվա կուրս, որը պետք է անցնել և հաղթահարել, սակայն այդ 4 ամսվա բնակարային վարձը խնդիր է։ Հիմա խնդրում եմ բոլորիդ օգնությունը։ Քանաքեռ-Զեյթունի տարածքում պետք է գտնել բնակարան, և անհրաժեշտ է հավաքել վարձակալության գումարը։ խնդրում եմ անտարբեր չմնալ,

Եկեք միասին օգնենք, որ բուժումը տա իր վերջնական արդյունքը:Ցանկացած օգնություն կարևոր է: Տարածելը խրախուսվում է))

9051180291142932 AraratBank (քարտ)
5450570002409072 convers bank (քարտ)
Telcell 094789809

 Սարգսյան Հայկ՝ Նիկայի հայրը։

Արնելա Վերդյանի ֆեյսբուքյան գրառումը
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր