211652_close_icon

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունն այցելել է «Վերին Լարս» սահմանային անցակետ

views-count931 դիտում article-date 19:53 04-07-2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը, Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում, այցելել է «Լարս»-ի ժամանակավոր պահպանման պահեստ, ծանոթացել հայկական բեռների ձևակերպման գործընթացին և բուսասանիտարական լաբորատորիայի աշխատանքներին։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «Վերին Լարս» սահմանային անցակետում պատվիրակության անդամները հետևել են բեռների անցման գործընթացին, ապա ռուսական գործընկերները ներկայացրել են ձեռնարկվող բոլոր քայլերը հայկական բեռների սահմանանցումը հնարավորինս արագ կազմակերպելու համար։

Երկուստեք շեշտվել է կառուցողական համագործակցության խորացմանը միտված փոխադարձ այցելությունների կարևորությունն ու վստահության մթնոլորտի ամրապնդումը:

 

Նմանատիպ նյութեր