1012 դիտում
18:56 04-07-2023
Պապիկյանի գլխավորությամբ հավաք-խորհրդակցությանը անդրադարձել են հանրային իրազեկմանը, զինված ուժերի առօրյայի լուսաբանմանը
Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների հետ կիսամյակային արդյունքների ամփոփման հավաք-խորհրդակցություն, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում հնչել են զեկույցներ՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվության ապահովման, զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության, հանրային իրազեկման, զինված ուժերի առօրյայի լուսաբանման, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության և ոլորտին վերաբերող այլ ուղղություններով կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է մի շարք հանձնարարականներ և նախանշել ուղղություններ՝ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։

Նմանատիպ նյութեր
2026 դիտում
13:52 03-12-2023
«Զինուժ»-ի ռեպորտաժը՝ հարավարևմտյան սահմանագոտու դիրքապահների ու սահմանամերձ Սերս համայնքի առօրյայի մասին
Այս բաժնից
1051 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը
643 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը