Զանգվածային հրաձգություն՝ ԱՄՆ-ում, կա 4 զոհ, 2 վիրավոր
Զրահաբաճկոն հագած տղամարդը ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի փողոցներում կրակ է բացել՝ սպանելով 4 մարդու, վիրավորելով 2-ին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Հրաձգությունը տեղի է ունեցել հուլիսի 3-ի երեկոյան քաղաքի մի քանի թաղամասերում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հետապնդել են կասկածյալին, մինչ նա շարունակել է կրակել, այնուհետև նա հանձնվել է և ձերբակալվել։
Զոհերի և 40-ամյա հրաձիգի միջև որևէ կապ չի բացահայտվել։ Ձերբակալվել է ևս մեկ անձ, որը պատասխան կրակ է բացել կասկածյալի վրա, սակայն ոստիկանությունը դեռ պարզում է՝ արդյոք այդ երկուսի միջև որևէ կապ եղել է թե ոչ։
Բոլոր զոհերը տղամարդիկ են։ Երկու վիրավորները երեխաներ են՝ 2 և 13 տարեկան տղաներ։ Նրանց վիճակը կայուն է։