Հրաձգություն ԱՄՆ-ում. կա 15 զոհ, 20 վիրավոր
ԱՄՆ Օրեգոն նահանգի քոլեջներից մեկում հրաձգության ձոհ է դարձել 15 հոգի: Այս մասին հայտնում է CNN լրատվական գործակալությունը:
Եվս 20 հոգի մարմնական ծանր վնասվածքներ են ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել Ռոզբուրգ քաղաքում: Զոհերի մասին տեղեկությունը հաստատել է տեղի ոստիկանության մամուլի քարտուղար Բիլ Ֆուգեյթը:
Հայտնի է նաև, որ այս պահին հրաձիգը ձերբակալվել է: Պարզվում են դեպքի հանգամանքները: