211652_close_icon
views-count1510 դիտում article-date 09:13 26-10-2023

Հրաձգություն ԱՄՆ Լյուիսթոն քաղաքում․ կա առնվազն 22 զոհ և 60 վիրավոր

ԱՄՆ-ի Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում տղամարդը կրակ է բացել երեք տարբեր կետերում, այդ թվում՝ առևտրի կենտրոնում ու բարում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վերջին տվյալներով կա առնվազն 22 զոh և 60 վիրավոր։

Իրավապահներն արդեն պարզել են հանցագործի ինքնությունը, սակայն նա դեռ ազատության մեջ է, հայտնել է տեղի ոստիկանությունը։

ABC News-ի տվյալներով՝ զանգվածային սպանություններ իրականացրած անձը Ռոբերտ Քարդն է, ով նախկինում ծառայել է բանակում և աշխատել որպես հրազենի հրահանգիչ։ Նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ և այս ամառ երկու շաբաթ անցկացրել է հոգեբուժարանում այն բանից հետո, երբ իբր խոստացել էր հրաձգություն կազմակերպել Ազգային գվարդիայի հաստատությունում։ 

Տեղի ունեցածը ոստիկանությունն ահաբեկչություն է համարում։ ԱՄՆ Նախագահ Ջո Բայդեն, ում արդեն տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, նահանգին օգնություն է առաջարկել։

Նմանատիպ նյութեր