1180 դիտում
21:42 03-07-2023
Երիտասարդության պալատի նախագծի ներկայացման օրը մեր քաղաքացիները հնարավորություն ունեին անելու իրենց առաջարկությունները․ Մանե Թանդիլյան
«Երիտասարդության պալատ» կամ «ԵրիտասարդԱԿԱՆ պալատ», «Կուկուռուզնիկ» կամ «Կրծած Կուկուռուզ». յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունն ու հիշողություններն այս կառույցի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու տեսանյութ է հրապարակել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետ թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Հետևաբար մեզ համար առավել քան կարևոր է պալատի, այդ արժեքավոր խորհրդանիշի վերականգնումը։
Երիտասարդության պալատի նախագծի ներկայացման օրը մեր քաղաքացիները հնարավորություն ունեին անելու իրենց առաջարկությունները, թե ինչ կցանկանան տեսնել պալատում։ Շատ հետաքրքիր, իսկապես անհրաժեշտ ու էական առաջարկներ էին, որոնք անպայման իրականություն պետք է դառնան։
Այս ոգևորությունը ևս մեկ փաստ է, որ Երիտասարդության պալատը նորից լինելու է բոլորինն ու բոլորի համար, և ազդակ մեզ համար, որ մենք կրկին համաերիտասարդական ու համահայկական ջանքերով այս խորհրդանիշը պետք է վերադարձնենք Երևանին»,- գրել է Թանդիլյանը։

Նմանատիպ նյութեր
2989 դիտում
14:05 27-07-2018
Առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորություն. Մանե Թանդիլյան
3117 դիտում
15:56 27-06-2024
Ես ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են. Մանե Թանդիլյան
Այս բաժնից
607 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի