211652_close_icon

Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությունը վերականգնվել է

views-count751 դիտում article-date 10:59 03-07-2023
Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվել է Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը: Այս մասին Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական այսօրվա նիստում տեղեկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սահմանվել է, որ համապատասխան պարզաբանումներ, խորհրդատվություն ստանալու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է քաղաքապետարան դիմած քաղաքացիների դիմումների քննարկման  րդյունքներով: Բոլոր այն երևանցիները, որոնք ստացել են մերժումներ իրենց դիմումների կապակցությամբ, հնարավորություն են ունենալու անձամբ պարզաբանումներ ստանալ  ստորաբաժանումների ղեկավարներից:

Երևանի քաղաքապետարանում ընդունելությունը դադարեցվել էր կովիդի համավարակի ժամանակ: Վարչական շրջաններում ընդունելություն միշտ եղել է, վարչական շրջանների ղեկավարների մոտ ընդունելությունը շարունակվելու է կազմակերպվել յուրաքանչյուր հինգշաբթի»,- ասաց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր